Լեռնահանքային ծառայություն

Հանքերի պլանավորման և նախագծման ծառայություններ.

Հաջողակ հանքարդյունաբերական նախագիծը սկսվում է պլանից: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին մշակել մտածված և ֆինանսական տեսակետից օպտիմալ նախագիծ: Մենք տրամադրում ենք խորհրդատվություն հանքարդյունաբերության մեթոդի և սարքավորումների ընտրության, նյութերի մշակման համակարգերի և կայանքների նախագծման, դատարկ ապարների կառավարման համակարգի նախագծման, հանքաքարի աղքատացման օպտիմալացման վերաբերյալ:

Մեր ծառայությունները ներառում են.

  • բաց հանքի պլանավորում;
  • ստորգետնյա հանքերի պլանավորում;
  • ստորգետնյա ջրերի հոսք և ջրահեռացում;
  • հանքի նախագծում մշակման մեթոդի ընտրությամբ;
  • գեոտեխնիկա և ապարների մեխանիկա;
  • սարքավորումների ընտրություն և լոգիստիկա:
  • Վերամշակման համակարգեր

Մենք աջակցություն ենք տրամադրում օգտակար հանածոների վերամշակման բոլոր ասպեկտներով՝ հանքաքարի նմուշառումից և փորձնական փորձարկումից մինչև նախագծում և շինարարություն: Մենք ընդգրկում ենք հանքաքարերի մանրացման, տեսակավորման և մաքրման, պինդ նյութերի զատման, ֆլոտացիայի և հեղուկներից զատման վերամշակման համակարգեր: Մեր ծառայությունների շրջանակը՝ լաբորատոր փորձարկումներից և հանքաբանական վերլուծությունից մինչև հարստացման մեթոդի վերջնական ընտրություն.

  • լաբորատոր և փորձնական փորձարկումներ;
  • տեխնոլոգիական բլոկի և տեխնոլոգիական սխեմայի մշակում;
  • ջրային բլոկի և տեխնոլոգիական սխեմայի մշակում;
  • զանգվածի/ջրի և մետաղների հավասարակշռության զարգացում;
  • գործարանի պլանի մշակում;
  • մանրամասն ճարտարագիտական ծառայություններ։
  • Պոչամբարների համակարգի նախագծում և կառավարում

Մենք խորհրդատվություն ենք տրամադրում մեր հաճախորդներին հանքապոչերի առաքման և պահպանման եղանակների վերաբերյալ՝ հաշվի առնելով նախագծի առանձնահատկությունները: Մենք իրականացնում ենք պոչամբարների և դրանց նյութական հատկությունների վերլուծություն՝ տեղում և լաբորատորիայում, կայունության վերլուծություն և գնահատում, պոչամբարների մոնիտորինգի TSF համալիր համակարգերի տեղադրում:

  • հարթակի գնահատում և ընտրություն;
  • ջրային հաշվեկշռի մշակում և օգտագործում;
  • երկրատեխնիկական, հիդրոերկրաբանական, ռեոլոգիական և երկրաքիմիական գնահատում և բնութագրում;
  • տեխնիկա-տնտեսական և ֆինանսական գնահատում;
  • ռիսկերի և վտանգի գնահատում և արտակարգ իրավիճակների դեպքում գործողությունների պլանավորում;
  • շինարարության և շահագործման մոնիտորինգ, կառավարում և որակի ապահովում;
  • շահագործումից հանում, փակում և ռելիեֆի վերականգնում։
  • Հետախուզում

Հորատում, հանքաքարի նմուշառում, հարգորոշում և բլոկային մոդելների մշակում` համաձայն միջազգային չափանիշների և ժամանակակից սարքավորումների և գործիքների օգտագործմամբ:

  • Գործընթացների վերլուծություն

Տեխնոլոգիական գործընթացների մոնիտորինգի նմուշառման և վերլուծության համակարգերի մշակում, որոնց նպատակն է առավելագույնի հասցնել պաշարների արդյունահանումը` հանքավայրի վերջնական արդյունքների վրա դրական ազդեցությամբ:

Vallex Group