Մենք գնահատում և նախագծում ենք հիդրոտեխնիկական համակարգեր՝ ջրամբարներ, հեղեղատարներ, ջրահեռացման համակարգեր, ճնշման և ոչ ճնշման խողովակաշարեր, տարբեր տեսակի ամբարտակներ, ջրամատակարարման համակարգեր, հանքարդյունաբերական կայանների ջրամատակարարման ենթակառուցվածքներ և պոմպակայաններ:Տասնամյակների ընթացքում մենք նախագծել ենք Հայաստանի և նախկին Խորհրդային Միության այլ երկրներում պոչամբարների բոլոր պահեստարանները: Ներկայումս միակ հավաստագրված կազմակերպությունն ենք Հայաստանում, որը մատուցում է նման ծառայություններ։