Մենք ուեննք մեծ կարողություններ երկրաբանությունում և թիմը կենտրոնանում է տարբեր տեսակի հանքաքարերի վերամշակման մարտահրավերների, մշակման օպտիմալ մեթոդների ընտրության, հանքաքարերի ֆիզիկական և մեխանիկական հատկությունների ուսումնասիրության և հանքաբանական վերլուծությունների վրա:Երկրաբանական լաբորատորիան բաղկացած է հետևյալ ստորաբաժանումներից՝
Միներալոգիայի և Պետրոգրաֆիայի լաբորատորիա՝ հանքայնացման տեսակի ըմբռնումը նույնքան կարևոր է մշակման մեթոդների ընտրության համար, որքան հանքաքարի տարրերի ցանկը: Հանքաքարի քանակական և որակական բնութագրերի ուսումնասիրությամբ տեղեկատվություն է ստացվում օգտակար մետաղական օգտակար հանածոների և դրանց ուղեկցող դատարկ հանքային ապարների մասին։
Հանքայնացման լաբորատորիա՝ ուսումնասիրում է որոշակի պրոցեսների համապատասխանությունը և դրանց կիրառելիությունը որոշակի հանքայնացման տեսակի համար: Արդյունքում մեր մասնագետները կարող են խորհուրդներ տալ հարստացման ամենաարդյունավետ մեթոդի վերաբերյալ, որը կապահովի տվյալ հանքաքարից մետաղի առավելագույն արդյունահանումը։
Նմուշների պատրաստման լաբորատորիա՝ հանքաքարի վերամշակման առաջին և կարևոր փուլ, որտեղ ոչ մի սխալ թույլ չի տրվում: Նախապատրաստական գործընթացները ներառում են հանքաքարի ջարդումը, մանրացումը, չորացումը և փաթեթավորումը: Նմուշառման գործընթացի պատշաճ և հետևողական կազմակերպման մեր տասնամյակների փորձը երաշխավորում է, որ մեր հաճախորդներն ունենան ներկայացուցչական նմուշներ, ինչը կարևոր նախապայման է բոլոր հետագա թեստերի հուսալիության համար: